Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Վանեցյանը շարունակելու է անժամկետ ակցիաները

Վանեցյանը շարունակելու է անժամկետ ակցիաները

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազդարարեց իրենց պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազատության հրապարակում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Վանեցյանը նշեց, որ իրազեկման առաջին փուլը, իր կարծիքով, հասցրել են ավարտին և «գրեթե 100 տոկոսանոց արդյունք կա»:

«Այդպես եմ կարծում, քանի որ ապրիլի 17-ից գալիս էին մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, նախասիրություններից։ Գալիս են մարդիկ, որոնք հասկանում են, որ ժամանակն է եկել հստակ պահանջով վերջ դնելու այս իշխանությունների գոյությանը։ Անժամկետ ակցիաները շարունակելու ենք, գիշերելու ենք Ազատության հրապարակում, բայց երկրորդ փուլի մեկնարկը, որը տրվում է այսօր, լինելու է ավելի ակտիվ »,- ասաց Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքով` ապրիլի 25-ից ՀՅԴ-ն կսկսի ակցիաները․ Իջևանից երթով դեպի կշարժվեն Երևան։ «Դեռ ապակենտրոն, ցանցային տարբերակով պետք է աշխատենք, բայց մի պահի պետք կլինի համախմբվել, միավորել ուժերը, քանի որ, առանց այդ էլ շատ ժամանակ ենք կորցրել»,- հավելեց Վանեցյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]