1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը. Դենիս Գոնչար

ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը. 
Դենիս Գոնչար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը, տրամադրված է կողմերի միջև ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը: Ռուսական կողմը տրամադրված է այսուհետ ևս ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին գտնել շփման եզրեր, ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ: Միաժամանակ, ողջունում ենք երրորդ երկրների այն նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր համատեղ ջանքերը, այլ ոչ թե հիմնված են աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա»,- հայտարարել է Գոնչարը:

Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում լուծվում է խնդիրների մի ամբողջ համալիր, այդ թվում` հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման  և հետագա սահմանազատման գործընթացի մեկնարկը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]