Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արման Սարգսյանն անդրադարձել է Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին

Արման Սարգսյանն անդրադարձել է Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ  պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ բանակում մեկնարկած բարեփոխումները ուժեղ բանակ ունենալուն են միտված:  «1,5 տարվա ընթացքում, եթե մենք համեմատական տանենք, ահռելի աշխատանք է իրականացվել զինվորների թե′ սոցիալական,  թե′ անվտանգային հարցերը լուծելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ փոխնախարարը:

Նա նշեց, որ վերջին պատերազմի հետևանքով սահմանի փոփոխություն է տեղի ունեցել, և  նոր բնագծերը մշտապես կառուցվել, վերակառուցվել և արդիականացվել են:

Արման Սարգսյանն ասաց, որ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը միջազգային հանրությանը հղում է  արդարությունը վերականգնելու  իր կոչը:

«Մենք պետք է միշտ  հիշենք և սպասենք այն օրվան, երբ ամբողջ աշխարհը կհասկանա ինչ է ցեղասպանությունը, և դա այլևս չի կրկնվի»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]