Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ծանոթացել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրությանը ներկայացված նյութերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցադրությանը ներկայացվում են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախի երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով:

Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեք տասնյակ բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր և այլ դպրոցական պարագաներ:

Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]