1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կենտրոնական Անգլիայում հարձակման հետևանքով 11 մարդ  վիրավորվել է դանակի հարվածներից

Կենտրոնական Անգլիայում հարձակման հետևանքով 11 մարդ  վիրավորվել է դանակի 
հարվածներից

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Անգլիայում 33 տարեկան տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով 11 անձ է տուժել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին  հաղորդագրություն է տարածել Ուորիքշիր կոմսության ոստիկանությունը:

Ընդգծվում է, որ հարձակվողը տեղացի է, որին ձերբակալել են իրավապահ մարմինները: Տուժածներից մեկին ստիպված են եղել հոսպիտալացնել, մյուսները աննշան վիրավորվել են:

Միջադեպը տեղի է ունեցել Բեդվորտի կենտրոնում՝ քաղաքի, որն ունի 30 հազար բնակչություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]