Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկ օրում մոտ 30 հազար փախստական է Ուկրաինայից գաղթել հարևան երկրներ. ՄԱԿ

Մեկ օրում մոտ 30 հազար փախստական է Ուկրաինայից գաղթել հարևան երկրներ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի՝ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունների  սկսվելուց ի վեր  Ուկրաինայից ավելի քան 5,16 մլն փախստական է  գաղթել Ուկրաինայի հարևան երկրներ: Մեկ օրում նրանց թիվն ավելացել է 30 հազարով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:

Տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 24-ից մինչև ապրիլի 22-ը Ուկրաինան լքել է 5 մլն 163 հազ. 686 մարդ: Մեկ օրում հարևան պետությունների սահմանները հատել է 29 հազ. 939 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]