Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատը հերքել է հանքում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը

Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատը հերքել է հանքում տեղի ունեցած 
պայթյունի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատի հանքում տեղի ունեցած պայթյունի և մարդկանց տարհանման մասին տեղեկատվությունը չի հաստատվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է կոմբինատի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ ապրիլի 23-ին պայթյուն է տեղի ունեցել Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատի հանքում, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։  Ըստ լուրերի՝ պայթուցիկ նյութի չարտոնված դետոնացիան տեղի է ունեցել 1,2 կմ խորության վրա:

Կոմբինատի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ զոհվածների մարմինների վրա արտաքին վնասվածքներ չկան:

Տարածաշրջանային դատախազությունից հայտնել էին, որ տարհանվել է 88 աշխատող։ Կոմբինատում ճշտել էին, որ բանվորներն ինքնուրույն են դուրս եկել, քանի որ նրանց հերթափոխն ավարտվել է։

Մարզի դատախազ Ռուսլան Մեդվեդևը հանձնարարել է ստուգում կազմակերպել միջադեպի փաստով, որի շրջանակներում պետք է պարզվեին դրա պատճառներն ու պայմանները: Հարուցվել է քրեական գործ:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]