Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Այսօր առավոտյան Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հրավերով Փարիզի քաղաքապետարանում էինք` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Մեծ պահ հիշողության եւ պահանջների: Հարգանքի տուրք զոհերի հիշատակին, արդարության համար մինչև վերջ պայքարելու խոստում և Հայաստանի ու Արցախի անվտանգության ու անկախության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու հանձնառություն»,- գրել է Փափազյանը:

Նա շնորհակալություն է հայտնում Աննա Իդալգոյին` աջակցության և հավատարմության համար ։

Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայ համայնքի նախաձեռնությամբ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: Ամեն տարի ավանդույթի համաձայն Կոմիտասի հուշարձանի մոտ հիշատակի միջոցառում են անցկացնելու կառավարության, խորհրդարանի, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Ելույթների առանցքում լինելու է Թուրքիայի ժխտողականությունը, պահանջատիրությունը: Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը նույնպես օրակարգում է:  Ելույթներից հետո նախատեսվում է երթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]