Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոմիտեն շարունակում է մարզերում հանրային լսումներով ներկայացնել համայնքների համար մշակված քաղաքաշինական փաստաթղթերը

Կոմիտեն շարունակում է մարզերում հանրային լսումներով ներկայացնել համայնքների 
համար մշակված քաղաքաշինական փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Այդ նպատակով կոմիտեի համակարգմամբ ձևավորված աշխատանքային խումբն այս անգամ այցելել է Սյունիքի մարզ, որտեղ խմբին հյուրընկալել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեից,

մարզպետարանում կայացած քննարկմանը մասնակցել են նաև աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների՝ Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչները:

«Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, թե համայնքների հետ սերտ գործակցության և նրանց կարիքների գնահատման արդյունքում մշակված փաստաթղթերն ինչ խնդիրներ են կարգավորում և ինչպես են նպաստում համայնքների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։ Նա տեղեկացրել է, որ փաստաթղթերը բաղկացած են քաղաքաշինական զարգացման 3 մակարդակից՝ տարածքային զարգացման, գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծեր: Հիմնական նպատակն է ձևավորել առողջ, անվտանգ և արդյունավետ քաղաքաշինական միջավայր, որը գրավիչ կլինի ինչպես տեղաբնակների, այնպես էլ այցելուների համար: Տարածքների իրական ներուժի վրա հիմնված զարգացման հայեցակարգերի մշակումը թույլ կտա ստեղծել արդի ենթակառուցվածքներով բնակավայր՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը և խթանելով տարածքների կայուն, համաչափ զարգացումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ըստ աղբյուրի՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդծել է մշակված փաստաթղթերի կարևորությունը՝ անդրադառնալով նաև համայնքային հողերի օտարման ընթացակարգի վերաբերյալ ներկաների բարձրացրած հարցերին. «Այսօր հողի մասնավորեցման որոշում կայացնելիս շատ զգուշավոր պետք է լինենք, մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի գալիք սերունդները հնարավորություն ունենան իրենց հարմարավետությունն ապահովել համայնքի տարածքում»:

Նշվում է, որ քննարկման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հայտնել է, որ փաստաթղթերում ներառվել են հանրային տարածքների զարգացման, կառուցապատման ավանդական հատկանիշների պահպանմամբ թաղամասերի արդիականացման, երիտասարդ ընտանիքների համար նոր թաղամասերի ձևավորման առաջարկներ: Իսկ զբոսաշրջության զարգացման հեռանկարով բնակավայրերի համար դիտարկվել է հյուրատների, համտեսի կենտրոնների գործարկման, հետիոտնային փողոցների բարեկարգման ծրագիրը: «Առանձնահատուկ տեղ է հատկացվել հուշարձանների ցանկում ընդգրկված և քայքայման վտանգի առջև կանգնած շինություններին երկրորդ կյանք տալու ծրագրերին, որոնց շնորհիվ դրանք կօգտագործվեն, օրինակ, որպես տարածաշրջանի երիտասարդական նորարարական կենտրոններ»,-նշել է Նունե Պետրոսյանը: Հաշվի առնելով բնակավայրերում գյուղարտադրության, օրինակ՝ բրդի վերամշակման արդյունաբերության կազմակերպման հնարավորությունը՝ հստակեցվել է նաև մթերումից մինչև վերջնական արտադրանքի ստացումն ապահովող արտադրական ձեռնարկությունների տեղաբաշխումը՝ նպաստելու համար նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ նախատեսված է հանրապետության բոլոր մարզերի համար մշակել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնց հանրահռչակման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը պարբերաբար հանրային լսումներ է կազմակերպում մարզերում:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]