Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Արթուր Վանեցյանը հայտնում է քաղաքական պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին

Արթուր Վանեցյանը հայտնում է քաղաքական պայքարի երկրորդ փուլի մեկնարկի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ արդեն 5-րդ գիշերն են լուսացնում Ազատության հրապարակում, և «այն նպատակը, որին ձգտում էին հասնել, որոշակի չափով իրողություն է դարձել»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վանեցյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Մեր պայքարը բաղկացած է մի քանի փուլից: Հիմա կուզեի խոսել մեր պայքարի երկրորդ փուլի մասին: Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]