1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանդիսատեսը բեմում կտեսնի Կոկո Շանելին, էդիտ Պիաֆին, Մարինա Ցվետաևային և Ֆրիդա Կալոյին. պրեմիերա՝ Գյումրու թատրոնում

Հանդիսատեսը  բեմում կտեսնի Կոկո Շանելին, էդիտ Պիաֆին, Մարինա Ցվետաևային և 
Ֆրիդա Կալոյին. պրեմիերա՝ Գյումրու թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու դրամատիկական թատրոնի «Բոհեմ» ներկայացման առաջնախաղին հանդիսատեսը  կտեսնի Կոկո Շանելին, էդիտ Պիաֆին, Մարինա Ցվետաևային և Ֆրիդա Կալոյին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ նշելով, որ պրեմիերան տեղի կունենա ապրիլի 27-ին, 28-ին և 29-ին:

«Յուրաքանչյուր առաջնախաղ թատրոնի  համար առանձնահատուկ է ու կարևոր,  բայց այս մեկը էլ ավելի կարևոր ու առանձնահատուկ է մեզ համար, որովհետև ներկայացման պիեսը գրել է գյումրեցի երիտասարդ դրամատուրգ: Թատրոնի գեղարվեստական խորհրդով որոշեցինք, որ այս պիեսը պետք է բեմադրվի թատրոնում, և այն պետք է  բեմադրի երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանը»,-ընդգծեց Լյուդվիգ Հարությունյանը:

Տնօրենը հավելեց՝ ներկայացումը առանձնահատուկ է նաև նրանով, որ Տաթև Ժաքյանն առաջին անգամ է բեմադրություն անում Գյումրու թատրոնում,  և առաջին անգամ է թատրոնն անդրադառնում փաստագրական ժանրին: Տնօրենը համոզված է՝ այս դեռ երկար ժամանակ կմնա թատրոնի խաղացանկում

Լյուդվիգ Հարությունյանը հումորով շեշտեց, որ Տաթևը հավաքել է մի թիմ, որտեղ ընդգրկված են միայն իգական սեռի ներկայացուցիչներ: Ռեժիսորն էլ հավելեց, որ մտածված չի եղել ընտրությունը, ուղղակի այդպես է ստացվել:

Տաթև Ժաքյանը հստակեցրեց՝ հանդիսատեսը  բեմում կտեսնի Կոկո Շանելին, էդիտ Պիաֆին, Մարինա Ցվետաևային և Ֆրիդա Կալոյին: Նա նշեց, որ ընտրել են արվեստի չորս տարբեր բնագավառի կանանց, ինչը միևնույն ժամանակ հնարավորություն է ընձեռում հասկանալ, որ անգամ տարբեր ժամանակաշրջաններում ու երկրներում ապրող մարդկանց կյանքում ցավն ու ողբերգությունը երբեմն նույնանում է:

Տաթև Ժաքյանի խոսքով՝ ներկայացման վերնագիրը՝ «Բոհեմ», արդեն իսկ շատ պատասխանատու  և շատ սիմվոլիկ է.

«Բոհեմն արվեստագետներին բնորոշ վիճակ է, ինչպե՞ս են ստեղծագործում ու ինչ ներաշխարհ ունեն,  ինչպե՞ս է ստեղծվում իրենց այդ արվեստը և, թե ի՞նչ է մնում այդ արվեստի հետևում. դա հենց բոհեմն է: Մենք բախտ ունենք ներկայացնելու այս չորս կանանց ոչ թե որպես արվեստագետներ, այլ՝ կին. որպես անհատ ինչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցան իրենք, որպեսզի մարդկությանը թողնեին այն, ինչ թողեցին: Մեր մեծագույն առաքելությունն է՝ ցույց տալ, թե իրականում այն, ինչը շատ փայլուն ու գեղեցիկ է թվում,  իր հետևում ինչ տառապանք  ու արցունքներ է ունենում: Մեր ներկայացումը բացահայտում է իրենց իրական նվիրումը, մենք ասում ենք, որ իրենք  արվեստի նվիրյալներ են, և թե այդ նվիրյալ կոչվածն ինչ է»:

Ապրիլի 27-ի, 28-ի և 29-ի տոմսերն արդեն իսկ սպառվել են: Հանդիսատեսը նոր ներկայացումը տեսնելու հնարավորություն կունենա մայիսի 8-ին:

«Հույս ունեմ, որ առիթ կունենանք ներկայացումը բեմ բարձրացնել նաև Հայաստանի մյուս քաղաքներում»,- եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]