Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ խաղաղապահները Ճարտար գյուղում հրետանային դիրք են վնասազերծել

ՌԴ խաղաղապահները Ճարտար գյուղում հրետանային դիրք են վնասազերծել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացված ինժեներական աշխատանքների ընթացքում այսօր՝ ապրիլի 19-ին, Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ:

Ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հսկելու նպատակով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]