Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կալամատայի քաղաքապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կալամատայի քաղաքապետի և հայ 
համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Կալամատա քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանի հետ միասին հանդիպում է ունեցել Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսի հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։

«Հանդիպման սկզբում Կալամատայի քաղաքապետը դեսպան Մկրտչյանին շնորհավորել է Հունաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ՀՀ դեսպանի՝ Կալամատա կատարած առաջին այցի համար և հույս հայտնել, որ Հայաստանի քաղաքների և Կալամատայի միջև հնարավոր է զարգացնել ապակենտրոնացված համագործակցություն։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին առաջարկության համար՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված համագործակցության խթանումը մեծ կարևորություն ունի մեր օրերում։ Դեսպանը հավելել է, որ հաշվի առնելով Կալամատայում գյուղատնտեսական որոշ ուղղությունների զարգացած լինելը` անհրաժեշտ է Հայաստանի հետ փոխգործակցությունը մեկնարկելիս հաշվի առնել տնտեսական շփումների հնարավոր ակտիվացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը կարևորել է Կալամատայի փոքրաթիվ, սակայն կենսունակ հայ համայնքի գործունեությունը, ընդգծել, որ քաղաքապետարանը բոլոր հնարավոր միջոցներով նրան ցուցաբերում է աջակցություն, ինչի համար դեսպանն արտահայտել է իր երախտագիտությունը։

Նշվում է, որ նույն օրն ավելի ուշ դեսպան Տիգրան Մկրտչյանը գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանի հետ հանդիպում են ունեցել Կալամատայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքի խնդիրներին, Հայաստան-Հունաստան հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Դեսպանը պատասխանել է ներկաների բոլոր հարցերին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, ինչպես նաև իր երախտիքի խոսքերն է ուղղել գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանին Կալամատա քաղաք այցելելու առաջարկության և համատեղ հանդիպման անցկացման առնչությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]