Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի վարչապետը նախագահական ընտրություններից հետո հրաժարական կտա

Ֆրանսիայի վարչապետը նախագահական ընտրություններից հետո հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը ծրագրում է հրաժարականի դիմում գրել նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի վարչապետի հայտարարությանը։

«Ընտրություններից հետո առաջիկա օրերին, ավանդույթի համաձայն, նախագահին կներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա։

Ապրիլի 16-ին Մարսելում նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Մակրոնն ասել է, որ կառավարության խնդիրն է լինելու «կանաչեցնել» տնտեսությունը և հրաժարվել հանածո վառելիքից: Նա նշել է, որ նոր վարչապետն անմիջականորեն ներգրավված է լինելու բնապահպանական պլանավորման մեջ, քանի որ այդ գործունեությունը «ազդում է բոլոր ոլորտների, ծախսերի և ներդրումների վրա»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]