Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակն ապրիլին բարձրացել է 2 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակն ապրիլին բարձրացել է 2 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  2022 թվականի ապրիլ ամսի առաջին 18 օրերի ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 2 սանտիմետրով՝ 1900 մետր 46 սանտիմետր նիշից հասնելով 1900 մետր 48 սանտիմետր նիշին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից՝ 2022 թվականի ապրիլի 18-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, որը, սակայն, 22 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Այս տարվա հունվարից մինչեւ ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 41 միլիոն 547 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։

Խոսրով Խլղաթյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]