Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 8 մլն դրամից ավել վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 8 մլն դրամից ավել 
վնաս

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված, 5 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախկինում արձանագրված 37 դեպքով հաշվարկվել է 95.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս նշանակվել է 3.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 26 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրվել էր 23 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 75.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 22-ով նշանակվել է  2 300 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում նախկինում արձանագրվել էր 8 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 20.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել է  700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 6 դեպք, որից 4-ով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3  դեպքով նշանակվել է  250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.396.185 ՀՀ դրամ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]