Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանում հինգ մարդ է ձերբակալվել Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին միանալու ծրագրերի համար

Վրաստանում հինգ մարդ է ձերբակալվել Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին 
միանալու ծրագրերի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները 2021 թվականին ձերբակալել են հինգ մարդու, որոնք ծրագրել են տեղափոխվել Մերձավոր Արևելք և միանալ ահաբեկիչներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է գերատեսչության 2021 թվականի աշխատանքի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 18-ին։

Պետանվտանգության ծառայությունը նաև հայտնում է, որ ներկայումս Սիրիայում Վրաստանի 15 քաղաքացի կա և նրանց ընտանիքների անդամները, որոնք կռվում են ահաբեկիչների կողմից։ 2021-ին հանրապետությունում ահաբեկչության ֆինանսավորման ոչ մի դեպք չի գրանցվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]