Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Եռաբլուր»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության 
գնդերեցներն այցելել են «Եռաբլուր»

ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներն ապրիլի 18-ին՝ ննջեցյալների հիշատակության օրվա առիթով, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Պանթեոնում կատարվել է Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:

Ըստ աղբյուրի՝ եկեղեցականներն առանձնաբար այցելել են նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]