Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդգես Սուրենյանցի կյանքն ու գործունեությունն ամփոփվել են նրա կենսամատենագիտության մեջ

Վարդգես Սուրենյանցի կյանքն ու գործունեությունն ամփոփվել են նրա 
կենսամատենագիտության մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտության մեջ զետեղված են նրա կյանքն ու գործունեությունը ներկայացող տպագիր հոդվածներ, արխիվային փաստաթղթեր, ոչ գրքային հրատարակություններ, նամակներ և այլ նյութեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսով ապրիլի 18-ին Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը:

Մատենագիտության կազմող Աիդա Ադամյանի խոսքով՝ գիրքը կհետաքրքրի արվեստաբաններին, մշակութաբաններին, բանասերներին և այլ ընթերցողների: «Գրքում ներառված յուրաքանչյուր հոդված մի պատմություն է: Շատերը չգիտեն, որ Սուրենյանցը, Պետրոս Ադամյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը մտերիմ բարեկամներ են եղել: Սուրենյանցն ամբողջ կյանքն անցկացրել է օտար երկրում, բայց ապրել ու ստեղծագործել է հայ ազգի անցյալով, ներկայով և նրա բոլոր ստեղծագործություններում Հայաստանն ունի վառ ապագա, իսկ Սուրենյանցը՝ հավատ հայրենիքի նկատմամբ»,-նշում է նա:

Ադամյանը շեշտում է՝ Սուրենյանցի գործունեության բոլոր ոլորտներն են աշխարհում բարձր գնահատվել: Ըստ մատենագետի՝ Վարդգես Սուրենյանցն ասես կախարդական փայտիկով հրաշքներ է ստեղծել և՛ ճարտարապետության, և՛ կերպարվեստի, և՛ գրաֆիկայի, և՛ բնանկարների, և՛ դիմանկարների ասպարեզում:

Գրքի խմբագիրը՝ արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանն էլ նշում է՝ Սուրենյանցի վրձնով արարվել ու ձևավորվել է մեր  պատմանկարչությունը:

«Եթե Սուրենյանցն իտալացի կամ ֆրանսիացի, ռուս կամ հոլանդացի լիներ, ապա միջազգային արվեստագիտական հանրույթի կողմից կդասվեր համաշխարհային գեղանկարչության և մշակույթի ամենաբարձր գագաթների շարքին:  Բայց նախ մենք խնդիր ունենք ճանաչելու և իմաստավորելու նրա ստեղծագործական  ժառանգությունն ու  մշակութային գործունեությունն իր ամբողջության մեջ: Այս գիրքը հենց այդ ուղեցույցն է, որն ուսումնասիրողին կառաջնորդի դեպի Սուրենյանցի ստեղծագործական բազմախորունկ աշխարհ, դեպի նրա մտահոգությունների ու մտահղացումների ծիրը, դեպի կենսագրության մանրամասները»,-ընդգծում է խմբագիրն ու հավելում՝  գիրքը Վարդգես Սուրենյանց մարդու, նկարչի և մտավորականի, մշակութային գործչի կյանքի և ստեղծագործության համահավաք տեղեկատվական շտեմարանն է, որտեղ ժամանակագրական և ժանրային կարգով ամփոփված մատենագիտական տվյալները հղում են դեպի Սուրենյանցի հեղինակային և նրա վերաբերյալ սկզբնաղբյուրներ»,-եզրափակում է Սարգսյանը:

Սուրենյանցի ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահի հետ միջմշակութային համագործակցության շրջանակում Ազգային գրադարան է տեղափոխվել հեղինակի «Ծաղկակիրներ» հայ ժողովրդական հեքիաթների ձևավորման շապկանկարը։ Այն գրադարանում կցուցադրվի միայն մեկ օր։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]