Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մեծ հաղթանակի դեմքեր». Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում վերաբացվեց ժամանակավոր ցուցասրահը

«Մեծ հաղթանակի դեմքեր». Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում 
վերաբացվեց ժամանակավոր ցուցասրահը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ հաղթանակի դեմքեր» խորագիրը կրող ցուցադրությամբ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում վերաբացվեց ժամանակավոր ցուցասրահը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ ցուցադրությունը նվիրված է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմի վերջին խոշորագույն ռազմական գործողությանը՝ Բեռլինի գրավման օպերացիային, որը սկսվել է 1945 թվականի ապրիլի 16-ին:

Բացման ելույթում թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանը խոսեց թանգարանի ժամանակավոր ցուցասրահի վերաբացման և օրվա խորհրդի կարևորության մասին:

«ՀՀ կառավարության որոշմամբ հիմնանորոգված մշակութային այս հաստատությունը վկան է հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամության, որը ի թիվս պետական հարաբերությունների այլ ոլորտների, դրսևորվում է նաև մշակութային ոլորտում: Այսօր մեր երկկողմ համագործակցության արդյունքում բացվող այս ցուցասրահում ներկայացվում են Հայաստանում և Արցախում 2021 թվականի դրությամբ բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերանների լուսանկարները: Ամենևին էլ պատահական չենք ընտրել հենց այս օրը: Սա Հայրենական մեծ պատերազմի վերջին խոշոր ռազմական գործողության՝ Բեռլինի գրավման օպերացիայի մեկնարկի նախօրյակն է», - նշեց թանգարանի տնօրենը:

Ելույթ ունեցավ նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային ծառայության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը՝ անդրադառնալով Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև ներկայացրեց «Մեծ հաղթանակի դեմքեր» լուսանկարչական ցուցադրության հեղինակ Տաթև Մնացականյանին և նրա կատարած արժեքավոր աշխատանքը: Ֆեֆիլովի խոսքով՝ 100-ամյա վետերաններին լուսանկարելը պատասխանատու և բարդ գործ է, և Տաթև Մնացականյանին հաջողվել է ստեղծել լուսանկարչական աշխատանքներ, որոնք արժանի են աշխարհի յուրաքանչյուր հեղինակավոր ամսագրի շապիկին:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային ծառայության հետ համագործակցությամբ իրականացվող «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագրով ցուցադրությունը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վերջին խոշորագույն ռազմական գործողությանը՝ Բեռլինի գրավման օպերացիային, որը սկսվել է 1945 թվականի ապրիլի 16-ին: «Մեծ հաղթանակի դեմքեր»  ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]