Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանն անորոշ ժամկետով հետաձգել է դեպի Վեներա և Մարս առաքելությունները

Ռուսաստանն անորոշ ժամկետով հետաձգել է դեպի Վեներա և Մարս առաքելությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական միջմոլորակային ExoMars և «Վեներա-Դ» առաքելությունների մեկնարկն անորոշ ժամկետով հետաձգվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

Մարտի 17-ին Եվրոպական տիեզերական գործակալությունը անհնարին էր ճանաչել «Ռոսկոսմոս»-ի հետ համագործակցությունը ExoMars-2022 առաքելության շրջանակում: Ռոգոզինը հայտարարել էր, որ ռուսական տիեզերական ընկերությունը մի քանի տարի անց կկարողանան մարսյան առաքելությունն ինքնուրույն իրականացնել:

Դեռևս 2022 թվականի փետրվարին Ռոգոզինը հայտարարել էր նաև, որ «Ռոսկոսմոս»-ն ընթացիկ տարում ֆինանսավորելու է «Վեներա-Դ» առաքելության ֆինանսավորումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կա պայմանավորվածություն ՆԱՍԱ-ի հետ համատեղ ուսումնասիրելու Վեներա մոլորակը: Դրա համար ամերիկյան կողմը պետք է հատկացներ 300 մլն ԱՄՆ դոլար, իսկ ռուսական կողմը՝ 17 մլրդ ռուբլի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]