Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով. Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով. Արտակ 
Բեգլարյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ պնդումներին ու հայտարարություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին կառավարության նիստում հերթական հայտարարություններն ու կեղծ պնդումներն է կատարել Արցախի վերաբերյալ:

«Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան­ հակամարտությունը չի կարգավորվել, և պետք է միջազգային աջակցությամբ կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման միջոցով: Ի լրումն իրավական ու պատմական բավարար հիմքերի՝ վերջին 34 տարվա ցեղասպանական քաղաքականությունը հայության հանդեպ և համակարգային հայատյացությունն Ադրբեջանի կողմից լրացուցիչ հիմքեր են եզրահանգելու, որ Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Արցախի Հանրապետության պետական նախարարը նշել է, որ Արցախի զինված ուժերը Փառուխից ու Քարագլխից երբևէ կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի ու Ակնայի (Աղդամի) ուղղությամբ, և եթե Ալիևն ունի հակառակն ապացուցող փաստեր, թող հրապարակի: Այնինչ Փառուխի գրավմանը նախորդող շաբաթների ընթացքում Ադրբեջանն էր սադրում՝ ականանետերով կրակելով խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Նա ընդգծել է, որ գազատար խողովակը դիտավորյալ պայթեցնելուց հետո այն ձգձգումներով վերականգնելն ընդհանրապես բարի կամքի դրսևորում չէ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]