Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Էրդողանն առաջիկա օրերին զրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Էրդողանն առաջիկա օրերին զրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է թուրքական NTV-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Մեր նախագահը առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա և կշարունակի բանակցությունները ՌԴ և Ուկրաինայի ղեկավարների հետ, իսկ մենք էլ մեր հերթին մշտական հեռախոսային կապի մեջ ենք ռուս և ուկրաինացի մեր գործընկերների հետ։  Ես բանակցություններ եմ վարել Մոսկվայի հետ բանակցություններում ներկայացված ուկրաինական պատվիրակության հետ։ Մշտական կապեր են պահպանվում նաև ռուսական կողմի հետ։ Մենք բանակցում ենք կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար»,-ասել է Չավուշօղլուն։

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]