Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կամերային նվագախումբը համերգ կնվիրի Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամերային նվագախումբը համերգ կնվիրի Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Never Forget խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր Լյուք Բաղդասարյանի (Շվեյցարիա) ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններն են։

Ամեն տարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը տարբեր նախաձեռնություններով իր հարգանքի տուրքն է մատուցում անմեղ զոհերի հիշատակին։

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին` Եղեռնի տարելիցին, Լյուք Բաղդասարյանն իր լարային կազմով ելույթ է ունենում Կոմիտասի ստեղծագործություններով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]