Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Podcast-ՍոցUp. Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխային տրամադրվող ամսական 50.000 դրամ աջակցության ծրագրից արդեն 1980 քաղաքացի է օգտվել

Podcast-ՍոցUp. Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխային տրամադրվող  ամսական 
50.000  դրամ աջակցության ծրագրից արդեն 1980 քաղաքացի է օգտվել

ԵՐԵՎԱՆ. 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի 1-ից  ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում պետությունը 50.000 դրամ աջակցություն է տրամադրում՝ մինչև երեխայի վեց տարին լրանալը:

ՍոցUp թողարկման շրջանակում աջակցության ծրագրի շահառու դառնալու պայմանների, դրա դադարեցման, տրամադրման կարգի հետ կապված հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանի հետ:

Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված այս ծրագրից արդեն իսկ 1980 քաղաքացի է օգտվել, ընթացքում դեռ 90 դիմում էլ կա, որոնք կա′մ կնշանակվեն, կա′մ կմերժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մասնագետը աջակցություն ստանալու համար մի քանի պարտադիր պայման է նշում: «Նախ շահառուն պետք է ծնված լինի 2022 թվականի հունվարի 1-ին, և դրանից հետո:  Նոր ծնված երեխան, ինչպես նաև ընտանիքի մյուս երեխաները պետք է ՀՀ-ում ունենան հաշվառում: Ծրագրից օգտվելու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան և ծնողը պետք է գտնվեն ՀՀ-ում»,-ասաց Տաթևիկ Միքայելյանը:

Նրա խոսքով՝ տարեկան մեկ անգամ՝աջակցության նշանակումից առնվազն 12 ամիս հետո, քաղաքացին  պետք է այցելի բանկ և Հայաստանում գտնվելու մասին հայտարարություն ստորագրի, այլապես վճարումը կդադարեցվի:

 

Հեղինակ՝ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]