Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Խրամորթ համայնքից տեղահանված ընտանիքներին

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Խրամորթ համայնքից տեղահանված ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ապրիլի 8-ին այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում  ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը:

Տեղահանվածները ՄԻՊ աշխատակազմի կողմից իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված իրենց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։

Արձանագրված խնդիրները պաշտպանի կողմից ներկայացվել են պետական լիազոր մարմիններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]