Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն անցկացրել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթաց
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, կրթական ծրագրի հիմնական նպատակներն են եղել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը զարգացնելը, զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստությանը, գործողությունների նախապատրաստման, վարման և կառավարման գործընթացներին նրանց արդյունավետ ներգրավմանը օժանդակելը, օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման վերաբերյալ սպաների գիտելիքները կատարելագործելը։
ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շրջանավարտներին շնորհավորել է դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություն հետագա ծառայության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում