Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Podcast-Sport. Ռոման Բերեզովսկին ֆուտբոլի ընտրանու անցած և առաջիկա խաղերի մասին

Podcast-Sport. Ռոման Բերեզովսկին ֆուտբոլի ընտրանու անցած և առաջիկա խաղերի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին այժմ ընտրանու դարպասապահների մարզիչն է:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց Ռոման Բերեզովսկին է, ում հետ խոսել ենք հավաքականի գրանցած արդյունքներից, ընտրանու ներկայից և ապագայից:

«Նորվեգիայի դեմ խաղում (խմբ. Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-9 հաշվով), եթե խոսենք սխալների մասին, ապա մեղքը մարզչական շտաբինն է: Հնարավոր է, որ մի քանի սխալներ են եղել, որոնք էլ ազդել են ընդհանուր արդյունքի վրա»,-ասաց Բերեզովսկին:

Վերջինս շեշտեց՝ հնարավոր է վերջին անհաջողությունները կապված են ոչ ճիշտ ռոտացիայի հետ: Նա հավելեց, որ անհաջող հանդիպումներից պետք է դասեր քաղել և առավել լուրջ մոտենալ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում կայանալիք խաղերին:

Բերեզովսկին անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի աշխատանքին: Հայկական ֆուտբոլի լեգենդի խոսքով` իսպանացի մասնագետի համար առավել կարևոր է թիմային խաղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]