Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ և Ուկրանիայի գործընկերների հետ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ և 
Ուկրանիայի գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի, Ուկրաինայի ՊՆ նախարար Ալեքսի Ռեզնիկովի, ինչպես նաև Ուզբեկստանի ՊՆ նախարար Բահոդըր Քուրբանովի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Սերգեյ Շոյգույի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ՊՆ նախարարը շեշտել  է հրադադարի անհապաղ հաստատման, ինչպես նաև ՌԴ և Ուկրաինայի միջև առկա կոնֆլիկտի լուծման կարևորությունը և խաղաղ բնակիչներին վտանգավոր գոտիներից, մասնավորապես Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]