Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական 
գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում:

«Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց այս թեմայով հայկական կողմի դիրքորոշումը, որն ինքը հրապարակել է, ապա շարունակեց. « Ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը»:

Նրա խոսքով՝ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]