Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը և դեսպան Ֆան Յունը շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 30 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ:

«Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին՝ դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ՞,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները զարգացում են ապրել և հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]