Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Podcast-ՍոցUp. Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբները կաջակցեն աշխատաշուկայում հաջողված մասնագիտություն գտնելու հարցում

Podcast-ՍոցUp. Դպրոցներում  մասնագիտական կողմնորոշման ակումբները կաջակցեն  
աշխատաշուկայում հաջողված մասնագիտություն գտնելու հարցում

ԵՐԵՎԱՆ. 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական տարաբնույթ խնդիրների վերհանումից մինչև դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներ.  «Արմենպրես»-ը տալիս է ՍոցUp խորագրով փոդքաստային նոր շարքի մեկնարկը, որի շրջանակում կանդրադառնանք հասարակությանը հուզող սոցիալական հարցերին:

Հայաստանում գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ, տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների թվաքանակը գնալով շատանում է, իսկ  դա նշանակում է, որ երիտասարդները չեն կարողանում իրենց ներուժը իրացնել աշխատաշուկայում: Այս խնդիրներին լուծում տալու համար 2012 թվականին կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանում մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը:

«Ուզում եմ, կարող եմ, պետք է»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը փաստում է՝ սա  աշխատաշուկայում հաջողված մասնագիտություն գտնելու բանաձևն է:

Մասնագիտական կողմնորոշում պետք է սկսել դեռևս նախադպրոցական տարիքից, փաստում է մասնագետը և նշում, որ  այդ տարիքում է, երբ երեխայի վրա արտաքին ազդակներ չկան  և կարելի է բացահայտել նրա անհատականությունը:

Հայաստանում մինչ 2026 թվականը բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ: Բայց մինչ այդ, ամեն ինչ արվում է քայլ առ քայլ, ինչպես  Հայկուհի Գևորգյանն է նշում՝ փորձելով մշտադիտարկել, գնահատել արդյունքները:

«Այն դպրոցներում, որտեղ կներդրվի ծրագիրը 8,9,10,11 դասարանի աշակերտները կանցնեն մասնագիտական կողմնորոշում պարտադիր սկզբունքով: Ծրագրի հիմքում դրված է հմտությունների, կարողությունների զարգացումն ու տեղեկացվածության բարձրացումը: Առաջնահերթ խնդիր է երեխայի անձի ՝ նրա տիպաբանության, նախասիրությունների, հետաքրքրությունների բացահայտումը»,-ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ գործընթացը շարունակական բնույթ է կրում և հանրապետության դպրոցներում գործող մոտ 100 ակումբներին այս տարի կավելանան նորերը՝ընդգրկելով Երևանի և Լոռու կամ Շիրակի մարզի դպրոցները: 

Հայկուհի Գևորգյանը նշում է, որ միշտ պետք է խրախուսել երեխաներին, ծնողներին համատեղ ճանաչել մասնագիտությունների աշխարհը և գիտակցել , որ մեկ մասնագիտություն ողջ կյանքի ընթացքում վաղուց պատմություն է, և յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք վերանայել մեր մասնագիտությունը:

Հեղինակ՝ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]