Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 39 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 140 հազար 407-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 4615 նոր դեպք, որից 477-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 175 հազար 780 դեպքից 6 մլն 895 հազար 961-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1440 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 63 մլն 988 հազար 853 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 56 մլն 997 հազար 317 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 26 մլն 357 հազար 512-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]