Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

ԵԱՀԿ-ն շարունակելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու ջանքեր ներդնել. ԵԱՀԿ գործող նախագահը՝ ՀՀ նախագահին

ԵԱՀԿ-ն շարունակելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու 
ջանքեր ներդնել. ԵԱՀԿ գործող նախագահը՝ ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանն ուղղված գործընթացին Հայաստանի Հանրապետության լիակատար աջակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը կարևորել է հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և ընդգծել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ևս կարևորել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը և նշել, որ այս հակամարտության վերջնական լուծման համար առաջին հերթին հակամարտող կողմերը պետք է մեծ կամք և քաղաքական պատրաստակամություն ցուցաբերեն: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է ջանքեր ներդնել՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու այս տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]