Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրաձիգներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հրաձիգներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները, ովքեր մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում, ամփոփեցին առաջնության արդյունքները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի առաջատարներից Լիլիթ Մկրտչյանն (2 ոսկե մեդալ) նշում է՝  հրաձգությունը պայքար է ինքդ քեզ հետ, հաղթեցիր քեզ, կարող ես գերազանցել յուրաքանչյուր մրցակցի:«Ապագայում, հույս ունեմ, որ կտեսնենք ոչ միայն Եվրոպայի, այլ նաև աշխարհի առաջնության ոսկին: Փորձում եմ առավել մոտ լինել ռեկորդին»,-ասաց Մկրտչյանը:

Գոռ Խաչատրյանի (3 ոսկե մեդալ) կարծիքով Եվրոպայի այս առաջնության հիմնական դժվարությունը կայանում էր նրանում, որ Հայաստանում առկա թղթե թիրախները արդիական չեն, Եվրոպայում օգտագործվում է էլեկտրոնայինը:

Արուսյակ Գրիգորյանն էլ շեշտեց, որ Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական փուլն իզուր չէր, և արդյունքն ակնհայտ է:

Գոհար Հարությունյանն (3 ոսկե մեդալ) էլ առանձնացրեց, որ իր նպատակը հայկական դրոշը բարձր պահելն էր, ինչը հաջողվեց: Հրաձիգը շեշտեց, որ մեծ աշխատանք է տարվել:

Թիմային պայքարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Մարգարյանն էլ առանձնացրեց, որ այս առաջնությունը կհիշվի նրանով, որ ինքը եզրափակիչում մրցում էր իր իսկ աշակերտի հետ:

Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]