Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը մարտի 25-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը կլրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, զրուցել կենտրոնում իրենց բուժումը ստացող անձանց հետ:

«Նախագահ Խաչատուրյանը կարևորել է կենտրոնում բուժում ստացողներին արժանապատիվ և բնականոն կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուևրի՝ կենտրոնում ընդգծել են, որ Զինվորական հաշմանդամների առողջական խնդիրները վերականգնելուց բացի մեծապես կարևորում են նաև զինհաշմանդամների՝ որպես լավ մասնագետների կայացման գործընթացը և աջակցում աշխատանքի տեղավորման հարցերում:

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և նրանց մաղթել շուտափույթ առողջություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]