Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը հաջորդած մարտական գործողությունների մասին

Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ադրբեջանական զինուժի 
առաջխաղացմանը հաջորդած մարտական գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում է հայտնվել Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և այդ առաջխաղացման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Նաև տեղեկացնեմ, որ այս առաջխաղացմանը գիշերը և այսօր հետևել են կոնկրետ տեղային ռազմական գործողություններ: Կան վիրավորներ (հայկական կողմ – խմբ.) նաև:  Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվել են անօդաչու թռչող սարքեր` խոսքը «Բայրաքթար»-ի մասին է: Նաև խոցել են Պաշտպանության բանակի  որոշ դիրքեր:  Որպեսզի պատկերը պարզ լինի` խոսքը շատ կոնկրետ էսկալացիայի մասին է, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են մեր ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ այս գործընթացները տեղի են ունենում, ենթադրում է, որ ռուս խաղաղապահների միջոցով պետք է բացառվեր: Մեզ համար հարցը հետևյալն է, արդյոք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերդառնալ ելման կետեր, թե՝ ոչ»,- եզրափակեց Աղաջանյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]