Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՇՀԿ-ն ուսումնասիրում Է Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը

ՇՀԿ-ն ուսումնասիրում Է Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի՝ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:

Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինչ վերաբերում Է Հայաստանի եւ Ադրբեջանի  կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցին, ապա ՇՀԿ-ի անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են այն»,- ասել Է նա:

«Այդ տեսակետից ես անձամբ տրամադրված եմ լավատեսորեն, թեեւ այս պահին չեմ կարող հայտնել ստույգ ժամկետը»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ երկրների միջեւ հարաբերություններն, անշուշտ, կարեւոր գործոն են, որը հարկ Է հաշվի առնել: «Միեւնույն ժամանակ, ՇՀԿ-ի անդամ պետությունները համերաշխ են այն հարցում, որ երկկողմ հակասությունները չբերվեն կազմակերպություն: Դա նաեւ պարտավորություն Է, որը պետք Է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում Է անդամակցելու ՇՀԿ-ի ընտանիքին»,- ամփոփել Է նա:

Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման հռչակագիրն ստորագրվել Է 2001 թվականի հունիսին Շանհայում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին ՇՀԿ-ի լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանը եւ Պակիստանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]