Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը

Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 23-ին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Լեհաստանի առաջարկն Ուկրաինա դաշինքի խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ:

«ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չի կազմում, սակայն աջակցում է Ուկրաինային: ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք չի ուղարկի: Պետք է հասկանալ, որ կարևոր է սատարել Ուկրաինային, սակայն կարևոր է նաև կանխել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը: Այս իսկ պատճառով մենք հստակ ասել ենք, որ զորք Ուկրաինա չենք ուղարկի»,- ասել է նա:

Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ուժեղացված մարտական պատրաստականության ռեժիմով Եվրոպայում տեղակայել է հազարավոր զինծառայողների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]