Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պորտուգալիան Հայաստանին է փոխանցել Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Պորտուգալիան Հայաստանին է փոխանցել Pfizer պատվաստանյութի առաջին 
խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի Team Europe նախաձեռնության շրջանակներում Պորտուգալիան Հայաստանին է փոխանցել Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսված ընդհանուր 400 հազար 140-ից, Հայաստանին է փոխանցվել 200 հազար 70 դեղաչափ:Մնացածը նախատեսվում է ապրիլ ամսվա առաջին կեսին:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ խմբաքանակը բավականին երկար ժամանակ պահվում էր հատուկ Հայաստանի համար: «Մենք շնորհակալ ենք Լեհաստանին համակարգող դերակատարման համար և շատ ուրախ ենք, որ այս գործընթացն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԵՄ կողմից»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է ավելին տրամադրել, բայց նախ և առաջ պետք է լինի հայտ՝ կառավարության, առողջապահության նախարարության կողմից: «Բացի այդ, քաղաքացիները պետք է շարունակվեն պատվաստվել, այլապես դեղաչափերի տրամադրումը, որը պիտի չօգտագործվի, իմաստ չունի»,-հավելեց նա:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, ովքեր դժվարին ամիսներին եղել են Հայաստանի կողքին և ոչ միայն պատվաստանյութերի տրամադրման, այլև տեխնիկական օժանդակության համար, որը թույլ տվեց առավել արդյունավետ կազմակերպել քովիդի հակազդման գործընթացը: «Այսօր ՀՀ կառավարությունը մեր գործընկերների աջակցությամբ ապահովել է իր բնակչությանն  անհրաժեշտ պատվաստանյութերով: Դեռևս կորոնավիրուսային հիվանդությունը մոլեգնում է աշխարհով մեկ և երբեք չենք կարող ասել, որ ավարտված է այդ ամբողջ պանդեմիան: Կոչ եմ անում մեր բնակչությանը այցելելով առողջապահական առաջնային օղակներ ստանալ հասանելիք պատվաստանյութը, որը այդքան դժվարությամբ բերվել է Հայաստան»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]