Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանը 2022-ի համար կանխատեսում է 5.5 տոկոս գնաճ

Տիգրան Խաչատրյանը 2022-ի համար կանխատեսում է 5.5 տոկոս գնաճ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է հնարավոր գնաճի մասին և նշել, որ գնաճի կառավարումը գտնվում է Կենտրոնական բանկի գործիքակազմում և ԿԲ-ն նպատակ ունի գնաճը վերադարձնել օրենքով սահմանված շրջանակների:

«Դա նշանակում է, որ 2022 թվականի արդյունքով գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում, հնարավոր է նաև 1.5 տոկոս շեղում: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այդ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի և չնայած այն ժամանակավոր դժվարությունների, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և մենք տարեվերջում ունենալու ենք օրենքով սահմանված փաստացի արձանագրված գնաճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ առանձին ապրանքների գնաճի հաշվարկն ընդհանուր հաշվարկ չկա:

«Եթե պարենային զամբյուղը կազմված է մի քանի ապրանքից, ապա հանրագումարն է հաշվի առնվում գնաճի ցուցանիշը որոշելիս»,- հավելեց Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]