Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսկական սպորտային ոգով պայքար. հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթի» թենիսի մրցաշարի հաղթողները

Իսկական սպորտային ոգով պայքար. հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթի» թենիսի 
մրցաշարի հաղթողները

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցումների երկրորդ օրը կայացան մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչները։  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցեց 1620 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված է 12 մասնակցով՝ տղամարդկանց և կանանց տարիքային երկուական խմբերում:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Եզրափակիչ մրցաշարին մասնակցել են նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ: Նրանք պարգևատրվել են հուշանվերներով և պատվոգրերով:

Մրցաշարին տարիքային երկու խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 միլիոն ՀՀ դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար ՀՀ դրամ, 3-րդ հորիզոնականը՝ 400 հազար ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ, 5-րդը` 100 հազար ՀՀ դրամ:

Կանանց 18-35 տարիքային խմբում հաղթել է Երևանի ներկայացուցիչ Աելիտա Ղազարյանը, երկրորդ տեղում է Հռիփսիմե Ղուկասյանը, եռյակը եզրափակել է Արմենուհի Կյուրեղյանը:

Տղամարդկանց այս տարիքային խմբում եռյակում են Գարիկ Չախոյանը, Նարեկ Գրիգորյանը, Գագիկ Թովմասյանը:

Կանանց ավագ տարիքային խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Լիլիթ Գրիգորյանը, Անահիտ Կրմզյանը և Սուսաննա Հովեյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Կարեն Հարությունյանը, Համլետ Նասիբյանը, Սարգիս Լալազարյանը:

Պարգևատրելով մասնակիցներին՝ ողջույնով նրանց դիմեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, այժմ տեսնում ենք իրագործված: «ՀՀ վարչապետի գավաթի»-ը շարունակական բնույթ է կրելու: Հույս ունեմ, որ մասնակիցների թիվն ամեն տարի կավելանա: Կառավարության ծրագրի ռազմավարական կետերից մեկն սպորտին է վերաբերվում և ամեն ինչ կանենք այն կյանքի կոչելու համար»,-ասաց վարչապետնն ու հատուկ շնորհակալություն հայտնեց ավագ մասնակիցներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ գավաթի խաղարկության փուլերը շարունակաբար են լինելու և հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ մրցաշարին կմասնակցեն 10 հազարից ավել մասնակից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]