Չավուշօղլուն ու Կուլեբան քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
15:03, 18 Մարտ 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Milliyet-ը:
Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը:
Նախքան հեռախոսազրույցը Չավուշօղլուն մարտի 17-ին Լվովում հանդիպում էր ունեցել Կուլեբայի հետ:
Ուկրաինա մեկնելուց առաջ Չավուշօղլուն մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպումներ էր ունեցել մի շարք պաշտոնյաների հետ:
ՌԴ և Ուկրաինա այցերից հետո Չացուշօղլուն նշել է, որ իր մոտ այցերից հետո մեծացել է հրադադարի հույսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում