Սպորտ

Մարմնարզության հավաքականի 4 անդամն էլ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում են

2 րոպեի ընթերցում

Մարմնարզության հավաքականի 4 անդամն էլ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի 4 անդամները դուրս են եկել եզրափակիչ փուլ: Նժույգ-թափերի վարժությունում Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը հավաքելով 14,533 միավոր դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում աշխարհի գավաթի խաղարկության գործող ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և կրկին կպայքարի առաջին տեղի համար: Այս վարժությունում (օղակներ) եզրափակիչ է դուրս եկել նաև Արթուր Ավետիսյանը, ով հավաքել էր 14.466 միավորով: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն ազատ վարժությունում հավաքելով 13.600 միավոր եզրափակիչ մասնակիցների շարքում է:

Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկու ոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:

Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում