Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումը խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը. դեսպան

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումը խթանում է ֆրանսերենի և 
ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 17, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: « Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումը, լինելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օրակարգի կարևորագույն ծրագրերից մեկը, խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը։

Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«2022 թվականին դեսպանությունը ուրախ է ներկայացնել ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված ծրագիրը: Ծրագրում ներառված են ավելի քան 15 իրադարձություն կինոյի, երաժշտության, լուսանկարչության շուրջ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ,  ինչի շրջանակներում իրականացվող  միջոցառումները էլ ավելի կխթանեն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը: Այս տարվա ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը շատ խիտ է, և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրապարակել է այդ ցանկը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն  ֆրանկոֆոնիայի տարածման հարցում»,-ասաց դեսպանը:

Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը  ընդգծեց, որ «Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրեր»-ը կոնսերվատորիայի համար դարձել է շատ կարևոր և յուրօրինակ միջոցառումներից մեկը:

«Ֆրանկոֆոնիայի օրերի  շրջանակներում արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան կազմակերպում է ֆրանսիական դասական և ժամանակակից երաժշտության համերգ։ Այս տարի էլ ապրիլի 12-ին   Կոնսերվատորիայի դաշնամուրի, լարային, փողային գործիքների և ակադեմիական երգեցողության բաժինների, ինչպես նաև «Հովեր» ազգային երգչախմբի լավագույն ուսանողները կներկայացնեն ռոմանտիկ և հետռոմանտիկ դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- ասաց Արամ Հովհաննիսյանը։

Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ֆրանսերենի մասնագետ Սերինե-Լյուբա Թադևոսյանն էլ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի օրեր 2022-ի շրջանակներում ապրիլի 8-ին Հայաստանի ազգայի օպերան Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ կիրականացնի  « Ֆրանկոֆոնյան նոտաներ » խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ երաժշտության գլուխգործոցները:

Ֆրանսիայի դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ նշելով, որ առանց իրենց պատրաստակամության հնարավոր չէր լինի որևէ  բան կազմակերպել:

«Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մարտի 20-ից ապրիլի 10-ը կկազմակերպվի «Ասա ինձ տաս բառ, որ կզարմացնի» մրցույթը: Այս տարի մրցույթը լի է զարմանքով և անակնկալներով։ Առաջարկվող տասը բառերը տանում են ճամփորդության, մտորումների, հաճույքի, բայց նաև պոեզիայի գիրկը»,- ասաց Գիյոմ Նարժոլեն:

Նա նշեց, որ մարտի 21-ից 29-ը Կանադայի և Շվեյցարիայի դեսպանությունների գործընկերությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը 5-րդ անգամ կվերադառնա Մոսկվա կինոթատրոն՝ ընդգրկելով բազմապիսի ժանրեր՝ կատակերգություն, դրամա, վավերագրական և այլն։ Ցուցադրություններ կկազմակերպեն նաև մարզերում՝ Գյումրի և Գորիս քաղաքներում ։

Ապրիլի 1-ից 11-ը կիրականացվի  Տիգրան Կազազյան քառյակի համերգային շրջագայությունը: Երևանում, Գյումրիում և Գորիսում կազմակերպված հյուրախաղերի շրջանակներում Տիգրան Կազազյան քառյակը կկատարի ֆրանսահայ կոմպոզիտոր Տիգրան Կազազյանի ստեղծագործությունները՝ դաշնակահար և կոմպոզիտոր Լյուսի Խանյանի, հարվածային գործիքներ նվագող Մովսես Էբեջյանի և կոնտրաբասահար Գուրգեն Էբեջյանի նվագակցությամբ։

Ապրիլի 11-ից սկսած Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ցանկապատերին  կցուցադրվեն երկու ֆրանսիացի նկարիչների՝ Ռոման Իսկարիայի և Ռոմեն Բագնարիի գործերը։

Ֆրանկոֆոնիայի օրերը ապրիլի 19-ին  կեզրափակվեն Կինոակումբի մեկնարկով, որը  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը իրականացնում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության հետ գործընկերությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]