Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 82,8%-ով. Կառավարության հաշվետվություն

Գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 82,8%-ով. Կառավարության 
հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ.-ին Կառավարության նախաձեռնությամբ գիտության ոլորտի 2022թ.-ի ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ ավելացել է աննախադեպ 82,8%-ով՝ կազմելով 25,1 մլրդ ՀՀ դրամ, իսկ պաշտպանության բնագավառում գիտական և գիտահետազոտական ծրագրերին ուղղված ֆինանսավորումը 2022թ.-ի համար ավելացել է 14%-ով՝ կազմելով շուրջ 5,2 մլրդ ՀՀ դրամ։ Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

Առավել մրցունակ գիտական կադրերին հետազոտությունների աջակցության, ինչպես նաև երիտասարդ գիտաշխատողների ներգրավման և փորձի փոխանցման նպատակով 2021 թվականին կազմակերպվել են մրցութային 6 ծրագրեր, որոնց շնորհիվ ֆինանսավորման են երաշխավորվել 343 թեմաներ, որոնց 2022թ.-ին կհատկացվի 6,6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումար:

2021 թվականին Կառավարության որոշմամբ սահմանվել է գիտաշխատողների աշխատավարձերի սանդղակավորումը, համաձայն որի՝ գիտաշխատողների ատեստավորում իրականացրած կազմակերպություններում 2022թ.-ի հունվարի 1-ից տեղի են ունեցել աշխատավարձերի հետևյալ բարձրացումները.

Լաբորանտ՝ 67 հազարից՝ 102 հազար ՀՀ դրամ, աճը՝ 52 %:

Ավագ լաբորանտ՝ 76 հազարից՝ 110 հազար ՀՀ դրամ, աճը՝ 44 %:

Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար ՀՀ դրամ, աճը՝ 40 %:

Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար ՀՀ դրամ, աճը՝ 102 %:

Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար ՀՀ դրամ, աճը՝ 118 %:

Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 ՀՀ դրամ, աճը՝ 165 %:

Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար ՀՀ դրամ, աճը՝ 78 %:

Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար ՀՀ դրամ, աճը՝ 147 %:

2021 թվականի ընթացքում ատեստավորում է անցել 3278 գիտաշխատող. 2022թ.-ին աշխատավարձային ֆոնդն ավելացվել է շուրջ 2,6 մլրդ ՀՀ դրամով:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]