Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին հնարավոր վաճառքի մասին

Բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին. Ավետիսյանը՝ թուրքերին 
և ադրբեջանցիներին հնարավոր վաճառքի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը վստահեցնում է, որ Հայաստանում բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավետիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում՝ անդրադառնալով լրագրողի փոխանցած ահազանգին, թե թուրքերը հողատարածքներ են ձեռք բերում Հայաստանում,  և հարցին, թե քանի՞ գույք է ձեռք բերվել թուրքերի, ադրբեջանցիների կողմից:

Ավետիսյանը նշեց՝ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից:

«Ես գիտեմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: Այսինքն՝ ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թթ. ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծեց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել: Կոմիտեն անշարժ գույքի վաճառքի տվյալներ չունի, սակայն պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]