Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը, ագրեսիա դրսևորելը չէ. Արման Սարգսյան

ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը, ագրեսիա դրսևորելը չէ. Արման 
Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը, ագրեսիա դրսևորելը չէ, սակայն պետությունն ամեն ինչ անում է,  որ Զինված ուժերը լինեն մարտունակ, հնարավոր հակահարված տալու ընդունակ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:

Մանուկյանը  հետաքրքրվեց Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մշակումից: «Կառավարության հաշվետվությունում գրված է, որ այս հայեցակարգը ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Մեր ԶՈՒ-ն երբևէ ագրեսիայի նպատակ ունեցող ԶՈՒ է եղե՞լ, որ հիմա էլ հայեցակարգով ուզում են ոչ ագրեսոր զինված ուժեր ձևավորել, թե՞ ուղղակի անատամ զինված ուժեր»,-հարցրեց պատգամավորը:

 Փոխնախարարը, անդրադառնալով պատգամավորի վերջին դիտարկմանը՝ պատասխանեց, որ բնականաբար, նպատակն անատամ բանակ ունենալը չէ, այլ ուղղակի ֆիքսելն է, որ ՀՀ ԶՈՒ-ն ագրեսիայի նպատակ չունի:

«Նախորդիվ, եթե նույնիսկ ամրագրված չի եղել, բնականաբար այն ժամանակ էլ ՀՀ ԶՈՒ նպատակը չի եղել ագրեսիվ գործողություններ կամ այլ բնույթի այդպիսի մարտավարություն ունենալը: Սակայն մենք պետք է ամրագրենք, որ ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ: Եվ սա ամրագրում է ստանալու: Իսկ անատամ լինելու մասին խոսք լինել չի կարող, բնականաբար, ամեն ինչ անում է պետությունը, որ մեր ԶՈՒ-ն լինի մարտունակ, հնարավոր հակահարված տալու ընդունակ՝ ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով»,-ասաց Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]