Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանատանն է փոխանցել Meta ընկերության դեմ քրգործ հարուցելու մասին նոտան

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանատանն է փոխանցել Meta ընկերության դեմ քրգործ 
հարուցելու մասին նոտան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դեսպանությանը նոտա է հանձնել Meta ընկերության դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ռուսական Առաջին ալիքին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Meta ընկերության (ընկերության կազմում են մտնում Facebook-ը և Instagram-ը, WhatsApp-ը, Messenger-ը) դեմ վերջինիս քաղաքականության պատճառով, որը թույլ է տվել իր հարթակներում անել հրապարակումներ, որում կոչ է արվում բռնի գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում ՝ զինծառայողների նկատմամբ:

Մարտի 11-ին Meta-ի մամուլի քարտուղար Էնդի Սթոունը հայտնել է, որ ընկերությունը ժամանակավորապես չեղյալ է հայտարարում մի շարք երկրներում «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի օգտատերերի համար ՌԴ զինվորականների նկատմամբ բռնության կոչերի արգելքը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]