Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն վերացրել է օդային հաղորդակցության կորոնավիրուսային սահմանափակումները Հայաստանի և ևս 7 երկրի համար

ՌԴ-ն վերացրել է օդային հաղորդակցության կորոնավիրուսային սահմանափակումները 
Հայաստանի և ևս 7 երկրի համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի համար: Դրանց թվում է նաև Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը:

Գործակալության փոխանցմամբ՝ COVID-19-ի սահմանափակումները  չեն գործի նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի  և Իրանի կանոնավոր ու անկանոն չվերթների համար:

«2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն՝  կանոնավոր և անկանոն չվերթների համար COVID-19-ի սահմանափակումները վերացվել են դեպի, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ադրբեջան և Իրան »,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ամբողջությամբ հանվել էին դեպի Բելառուս, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս , Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա և Կուբա թռիչքների սահմանափակումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]